«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#151, 2008-08-22 | #152, 2008-08-23 | #153, 2008-08-26


ՎՐԱՍՏԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՊԸ ՍԿՍԵՑ ԳՈՐԾԵԼ

Ինչպես երեկ երեկոյան տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից , երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ, որն ընդհատված էր վերջին օրերին, վերջապես վերականգնվել է, եւ հայկական բեռները սկսել են մտնել Հայաստան: Մամուլի քարտուղարը հստակեցրեց, որ խոսքն այլընտրանքային ճանապարհի շահագործման մասին է: Այդ ճանապարհի գործարկումը ձգձգվում էր վրացական երկաթուղու ղեկավարության եւ ռուսական զորքերի ներկայացուցիչների միջեւ համաձայնության բացակայության պատճառով: Մինչդեռ երկաթուղային հիմնական ճանապարհի վրա գտնվող Կասպիի շրջանի կամրջի վերականգնումը ակնկալվում է, որ կավարտվի այսօր: Միաժամանակ ավտոմեքենաներով Իրանի տարածքով Հայաստան է մտել նաեւ ալյուր: Ինչ վերաբերում է վառելիքին եւ մասնավորապես բենզինին, ապա երեկվա դրությամբ մայրաքաղաքում բենզինի ճգնաժամը դեռ չէր մեղմացել: Բենզալցակայանների մի մասում բենզին չկար, մյուսներում տրամադրվում էին 5 լիտր, իսկ կտրոն ունեցողներինՙ 20 լիտր:

Ա.Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4