Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից, երեկ արդեն կանոնավորվել էր Վրաստանից Հայաստան մտնող բեռների հոսքը: Երկաթուղին սկսել է կանոնավոր աշխատել: Երեկ Հայաստան էր մտել 29 վագոն ցորեն, 10 վագոն բենզին, 21 վագոն խառը ապրանքներ: Ընդհանուր առմամբ, երեկվա դրությամբ Վրաստանում երկաթուղու ամբողջ երկարությամբ Հայաստանի համար նախատեսված 310 վագոն բեռ կար, այդ թվում` 177 վագոն ցորեն, 123 վագոն խառըՙ արդյունաբերական, շինարարական եւ այլ ապրանքներ, 10 վագոն բենզին: Նախարարությունից նաեւ տեղեկացրին, որ այժմ Փոթիում են գտնվում 2800 տոննա բենզին եւ 3000 տոննա ցորեն, որոնք առաջիկա օրերին կուղղվեն դեպի Հայաստան: Այսպիսով, եթե ռուս-վրացական նոր լարվածություն կամ արտակարգ դեպք չպատահի, կարելի է ասել, որ մեր երկրի համար առաջացած ճանապարհային խնդիրը կարգավորվել է:
Ա. Մ.