«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2008-08-23 | #153, 2008-08-26 | #154, 2008-08-27


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ ՄԻ ՔԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ՏԱՐՎԵԼ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ Հյուսիսային պողոտայի նստացույցի մասնակից մի քանի երիտասարդներ տարվել են ոստիկանություն: Նստացույցի մասնակիցներից Ելիզավետա Թարվերդյանի խոսքով, վաղ առավոտյան ոստիկանները տարել են նաեւ սեղանը, որի վրա ձեւակերպվում էին Հայ ազգային կոնգրեսին անդամագրվողների դիմումները: Դրանից հետո մայթին հայտնվել են տարբեր գույների ներկերով գրված կոչեր (նաեւ` «Լեւոն նախագահ»):

Թեեւ ցուցարարները պնդում են, որ իրենք չեն այդ կոչերի հեղինակները, սակայն երիտասարդներին ոստիկանություն են տարել հենց դրա համար: Կենտրոն համայնքի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանը եւ պարեկապահակային ծառայության պետ Ռոբերտ Մելքոնյանը հրաժարվեցին պատասխանել, թե ուր եւ ինչ պատճառով են տարվել երիտասարդները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4