Մոսկվայի Չերկիզովյան շուկայի մերձակայքում բախում է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, զոհվել է մեկ եւ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել երկու մարդ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը` վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ներ, ընդհարման պատճառ են դարձել ադրբեջանցիներին պատկանող «Սահարա» սրճարանի նկատմամբ իբր հայերի ունեցած հավակնությունները: Բախման ժամանակ կողմերից ինչ-որ մեկը հրազենից կրակ է բացել` սպանելով մեկ եւ վիրավորելով երկու հոգու: Քանի որ սպանվածի մոտ որեւէ փաստաթուղթ չի եղել, նրա անձը պարզել դեռեւս չի հաջողվել: