«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2008-08-26 | #154, 2008-08-27 | #155, 2008-08-28


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԵՐՐՈՐԴ ՕՊԵՐԱՏՈՐ ԴԱՌՆԱԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԵՐԵՔ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես տեղեկացանք տրանսպորտի եւ կապի նախարարության հաղորդագրությունից, Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորի գործունեության լիցենզիա եւ ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած վեց ընկերություններից նախաորակավորման փուլ են անցել երեքը` Orange, (պատկանում է France Telecom-ին (Ֆրանսիա), CEO Blackrock Communications-ը (կոնսորցիում` Անգլիա եւ Իռլանդիա), M$A Tele2 AB-ն (Շվեդիա):

Հաղորդագրության մեջ նշվում է, որ թեեւ նախօրոք մրցույթին մասնակցելու ցանկություն էին հայտնել 17 ընկերություններ, դրանցից նախաորակավորման փուլն անցնելու համար համապատասխան փաստաթղթեր են ներկայացրել միայն վեցըՙ Orange (France Telecom (Ֆրանսիա), CEO Blackrock Communications (Իռլանդիա), V-Tel (Հորդանան), M$A Tele2 AB (Շվեդիա), Auroratel (Ռուսաստանի Դաշնություն), PJ Engineering (Ֆինլանդիա) ընկերությունները:

Տեղեկացվում է նաեւ, որ առաջիկա 40 օրացուցային օրվա ընթացքում նախաորակավորում անցած ընկերությունները պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն հայտ-առաջարկներ, որոնց քննարկումից հետո կորոշվի հաղթող ընկերության անունը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4