«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2008-08-26 | #154, 2008-08-27 | #155, 2008-08-28


ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅՈՑ «ՎԱՐՔ ՍՐԲՈՑ»-Ի ՎՐԱՑԱԿԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Հայոց «Վարք սրբոցի»-ի վրացական խմբագրությունը» աշխատությունը: Հին վրացերենից թարգմանությունը եւ ուսումնասիրությունը կատարել է Պարույր Մուրադյանը: Աշխատանքը տպագրվել է տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանների մեկենասությամբ:

Գրքում ամփոփված են վաղ միջնադարյան հայոց «Վարք սրբոցի» այն հուշարձանները, որոնք Է-Ը դարերում թարգմանվել են վրացերեն եւ ավանդված են Աթոսի Իվերոն վանքում պահպանված ԺԱ դարի առաջին կեսի նուսխուրի գրչության ձեռագրում:

Թարգմանաբար հրատարակվող հուշարձանները, բացի ինքնուրույն կարեւորությունից, առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում վաղ միջնադարյան պատմիչների, մանավանդ Մովսես Խորենացու, երկերի բնագրական քննության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4