Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը երեկ անդրադարձավ ներկրվող ապրանքների պարտադիր սերտիֆիկացման մասին մի քանի տարի առաջ ընդունված որոշման փոփոխությանը: Նա նշեց, որ սերտիֆիկացման ենթակա ցանկը կկրճատվի շուրջ 60-70 տոկոսով, եւ այնտեղ կմնան միայն սննդամթերքն ու մանկական ապրանքները: Հետագայում դա եւս կվերանա, քանի որ կան տեխնիկական կանոնակարգեր, որոնցով դրված են սննդի անվտանգության պահանջները: Ներկրման ժամանակ, ըստ նախարարի, շեշտը պետք է դրվի ռիսկային ապրանքների ստուգման վրա:
Ա. Մ.