«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2008-08-28 | #156, 2008-08-29 | #157, 2008-08-30


ԿՈՆԳՐԵՍԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԵՏԱՁԳՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է, որ «Սեպտեմբերի 6-ին նշանակված ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա խաղի եւ պաշտոնապես հայտարարվածՙ Հայաստան 20-25 հազար թուրք ֆուտբոլասերների ժամանման առիթով կառավարությունը կայացրել է մի ինչ-որ որոշում, որով մարդու իրավունքների եւ ազատությունների հակասահմանադրական սահմանափակումներ է մտցրել, ինչպիսիք սահմանադրությամբ նախատեսվում են միայն արտակարգ դրության պայմաններում: Միեւնույն ժամանակ, մենք հասկանում ենք առանձնահատուկ այս դեպքում հասարակական կարգի ու անվտանգության պահպանման լրացուցիչ միջոցառումների անհրաժեշտությունը: Նման դեպքերում ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ իշխանությունը դա կարող էր անել բոլորովին այլ կերպ, առանց Սահմանադրությունը եւ իր քաղաքացիների իրավունքները ոտնահարելու, մասնավորապես` խնդրանքով դիմելով հասարակական ու քաղաքական կազմակերպություններինՙ ձեռնպահ մնալ այդ օրերին զանգվածային միջոցառումների կազմակերպումից»: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ «օգոստոսի 31-ից, ժամը 23-ից դադարեցնում է Հյուսիսային պողոտայում հուլիսի 4-ից շարունակվող շուրջօրյա նստացույցը: Սեպտեմբերի 5-ին նշանակված համահանրապետական հանրահավաքը տեղափոխում է հաջորդ ուրբաթՙ սեպտեմբերի 12-ին: Մինչեւ սեպտեմբերի 12-ը Հյուսիսային պողոտայում կանցկացվեն միայն «քաղաքական զբոսանքներ» երեկոյան ժամը 19-22-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4