«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2008-08-28 | #156, 2008-08-29 | #157, 2008-08-30


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Մոնրեալում ընթացող շախմատի ավանդական 9-րդ մրցաշարում հաջող է հանդես գալիս ԱՄՆ-ում բնակվող Վարուժան Հակոբյանը: 5 տուրից հետո նա 3,5 միավորով 2-3-րդ տեղերն է բաժանում կանադացի Շարբոնոյի հետ: Առաջատարը ԱՄՆ-ն ներկայացնող Յուրի Շուլմանն էՙ 4 միավոր:

2-րդ տուրում Հակոբյանը սեւերով իր անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով ճապոնացի Հիկարու Նակամուրային: Այնուհետեւ նա հաղթեց Մարկ Բլյուվշտեյնին ու Անտոն Կովալյովին, ապա ոչ-ոքի ավարտեց պարտիան Սեբաստիան Մազի հետ:

5-րդ տուրում Շուլմանը հաղթեց Իգոր Նատաֆին, Իգոր Զուգիչն էլ պարտության մատնեց Հիկարու Նակամուրային: Մնացած պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4