Հոլանդիայի AIVD հետախուզական ծառայությունը դիվերսիոն գործողություն է իրականացրել իրանական ռազմական օբյեկտներում եւ հետ է կանչել իր գործակալներին: Հոլանդացիները պնդում են, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան անօդաչու ռազմօդանավերը հարվածելու են Իրանի օբյեկտներին: Այդ մասին գրում է «Ջերուսալեմ փոստ» թերթը, վկայակոչելով հոլանդական «Դե Տելեգրաֆ» թերթի օգոստոսի 29-ի հրապարակումը: Նշվում է, որ AIVD ծառայությունը Իրանի դեմ գործողություններ է իրականացնում արդեն մի քանի տարի եւ տեղեկություններ է փոխանակում ԿՀՎ-ի հետ:
«Մաարիվ» թերթը նշում է, որ Իսրայելի ղեկավարությունը ռազմավարական որոշում է ընդունելՙ Իրանը չճանաչել միջուկային տերություն եւ ամեն կերպ խոչընդոտել Իրանի միջուկային նկրտումներին: