Նալչիկում ընթացող շախմատի աշխարհի կանանց առաջնությունում կայացան 2-րդ փուլի առաջին հանդիպումները: Լիլիթ Մկրտչյանը 23-րդ քայլին հաշտություն կնքեց լեհ Աննա Գասիկի հետ: Իսկ ահա Կատերինե Ռոհանյանն անհաջող խաղաց` պարտվելով ուկրաինուհի Ինա Գապոնենկոյին: Հոու Յիֆանը հաղթեց Բաթուանգ Մոնգոնթուլին, Սվետլանա Մատվեեւան առավելության հասավ Խու Յուհուայի նկատմամբ, Շեն Յանգը պարտության մատնեց Հուե Ժաոյին, Տատյանա Կոսինցեւան շահեց Աննա Զատոնսկիխի հետ մրցախաղը: Իր օգտին առաջին հաղթանակը գրանցեց նաեւ Աննա Ուշենինան` պարտության մատնելով Էլիզաբեթ Պյոտցին: Ստեֆանովա-Յու, Տան-Կրամլինգ, Չմիլիթե-Նադեժդա Կոսինցեւա, Հարիկա-Մուզիչուկ, Ռուան-Ամուրա, Նգուեն-Սեդինա, Սոսկո-Հոանգ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ