«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2008-08-30 | #158, 2008-09-02 | #159, 2008-09-03


ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՋՆԱԳԾՈՒՄ

Մոնրեալի շախմատի մրցաշարի հերթական երկու տուրերում Վարուժան Հակոբյանը զգալիորեն վատթարացրեց մրցաշարային իրավիճակը` վաստակելով ընդամենը կես միավոր: 7-րդ տուրում նա սպիտակներով պարտվեց Իգոր Նատաֆին, իսկ հաջորդ տուրում հաշտություն կնքեց Թոմաս Ռոսելի հետ: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ հայ շախմատիստը 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը:

Առաջին տեղն արդեն ապահովել է ԱՄՆ-ն ներկայացնող Յուրի Շուլմանը: Նա նախ ոչ-ոքի ավարտեց պարտիան Թոմաս Ռոսելի հետ, ապա հաղթեց Պասկալ Կարբոնեին ու վաստակեց 6 միավոր: Նրան հետապնդող Մարկ Բլյուվշտեյնը եւ Հիկարու Նակամուրան ունեն 5-ական միավոր: 7-րդ տուրում այս շախմատիստները հանդիպեցին միմյանց եւ հաշտություն կնքեցին: Հաջորդ տուրում Նակամուրան հաղթեց Կովալյովին, իսկ Բլյուվշտեյնը ոչ-ոքի խաղաց Նատաֆի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4