«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2008-08-30 | #158, 2008-09-02 | #159, 2008-09-03


ԿՐԿԻՆ ԻՎԱՆՉՈՒԿԸ

Մոսկվայում ավարտված Միխայիլ Տալի հուշամրցաշարի ավարտից հետո, որի հաղթող էր ճանաչվել Վասիլի Իվանչուկը, կայացավ Տալի գավաթի խաղարկությունը կայծակնային մրցախաղից: Ընտրական մրցախաղերին մասնակցեցին նաեւ հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը: Եզրափակիչ փուլ մտնելու համար հարկավոր էր 60 մասնակիցների մեջ տեղ գրավել լավագույն հնգյակում: Դա հաջողվեց միայն Սերգեյ Մովսիսյանին, որը 18 հնարավորից վաստակելով 12,5 միավոր, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Գաբրիել Սարգսյանը 11 միավորով բաժանեց 10-13-րդ տեղերը, իսկ Տիգրան Պետրոսյանը 10,5 միավորով կիսեց 14-15-րդ տեղերը:

Եզրափակիչ մրցաշարում իրեն կրկին լավագույնս դրսեւորեց ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկը: Նա 34 հնարավորից վաստակեց 23,5 միավոր ու դարձավ մրցաշարի հաղթող: 2-րդ տեղը զբաղեցրեց Վլադիմիր Կրամնիկը (22,5 միավոր), 3-րդ հորիզոնականում Մագնուս Կառլսենն է (21): Սերգեյ Մովսիսյանը 12,5 միավորով ուկրաինացի Պավել Էլյանովի հետ բաժանեց 16-17-րդ տեղերը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4