«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ՆԱՀԱՆՋ ՉՈՐՍ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ չորս հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 98-րդ տեղը: Իսկ ցուցակը գլխավորում է Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի ընտրանին, որի հետ ՀՀ հավաքականը սեպտեմբերի 10-ին մրցելու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Իսկ Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակից Թուրքիայի ընտրանին եզրափակում է լավագույն տասնյակը: Իսպանացիները դասակարգման ցուցակը գլխավորել էին Եվրոպայի առաջնությունից հետո, որտեղ նրանք գերազանց հանդես եկան ու նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

Ներկայացնում ենք լավագույն տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1.Իսպանիա1565
2.Իտալիա1339
3.Գերմանիա1329
4.Հոլանդիա1295
5.Խորվաթիա1266
6.Բրազիլիա1252
7.Արգենտինա1230
8.Չեխիա1134
9.Պորտուգալիա1120
10.Թուրքիա1033
12.Ռուսաստան1013
26.Ուկրաինա799
48.Մոլդովա573
54.Լիտվա545
57.Բելառուս518
59.Ուզբեկստան505
63.Լատվիա479
77.Վրաստան421
98.Հայաստան358
120.Ղազախստան270
124.Ղրղըզստան253
128.Էստոնիա234
138.Ադրբեջան193
154.Տաջիկստան136
158.Թուրքմենստան114

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4