«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ

Լեւոն Արոնյանը պարտությամբ սկսեց Բիլբաոյում մեկնարկած «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքի մրցաշարը: Հայ շախմատիստի մրցակիցը նորվեգացի Մագնուս Կառլսենն էր: Սպիտակներով խաղացող Արոնյանը 51-րդ քայլին ստիպված էր հանձնվել: Տուրի մյուս երկու պարտիաներում մրցակիցները հաշտություն կնքեցին: Թեյմուր Ռաջաբովն ու Վեսելին Թոփալովը միավորը բաժանեցին 49-րդ քայլում, իսկ Վիշվանաթան Անանդն ու Իվանչուկը հաշտություն կնքեցին 58-րդ քայլին:

Այսպիսով, մեկնարկում Մագնուս Կառլսենը գլխավորեց աղյուսակը: Հիշեցնենք, որ Բիլբաոյի մրցաշարում միավորների հաշվարկն այլ է: Հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի դեպքումՙ մեկ միավոր: Այնպես որ Կառլսենի օգտին 3 միավոր է գրանցված, Արոնյանը միավոր չունի, իսկ մյուս չորս շախմատիստները վաստակել են մեկական միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4