«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2008-09-02 | #159, 2008-09-03 | #160, 2008-09-04


ՀՀՇ ԱՆԴԱՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՓՈՐՁԱՇՐՋԱՆ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօրվա նիստում 1 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Վարդգես Հայոցյանին: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածին հետեւելով` պատիժը պայմանականորեն չի կիրառել, սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: Վ. Հայոցյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4