«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2008-09-04 | #161, 2008-09-05 | #162, 2008-09-06


ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՊԱՀՊԱՆԵՆ 50 ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլի ազգային հավաքականների աշխարհի առաջնության հանդիպումը դիտելու համար սեպտեմբերի 6-ին Հայաստան ժամանող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի անվտանգությունը, հայ իրավասուների հետ, թուրքական կողմից պետք է ապահովի օր առաջ Երեւան ժամանած 50 հոգանոց պահակազորը: Ըստ թուրքական «Միլիեթի», հայ եւ թուրք ոստիկանական խմբերը համատեղ մշակել են Երեւանում Գյուլի տեղաշարժի բոլոր ուղիները: Անհրաժեշտություն ծագելու դեպքումՙ նաեւ այլընտրանքային ուղիները, հյուրանոցը եւ այլն: Երեւանում եւ «Հրազդան» մարզադաշտում Գյուլի անվտանգությունը ապահովելու համար թուրքական կողմը 8 դիպուկահարների է գործուղել, ովքեր պետք է աշխատեն հայ դիպուկահարների հետ համատեղ: Ֆուտբոլային հանդիպման ընթացքում հնարավոր հարձակման չենթարկվելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Գյուլի նստատեղերի առաջ գնդակ բաց չթողնող ապակիներ են տեղադրվել: Արդեն Երեւան են ուղարկվել Գյուլի զրահապատ մեքենան եւ պահպանության սարքավորումները: Գյուլի անձնական թիկնազորի կազմում հակահարձակման խումբ էլ է նախատեսվել, հաղորդում է Արմենպրեսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4