«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2008-09-04 | #161, 2008-09-05 | #162, 2008-09-06


1935-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ

  «Ազգի» նախորդ համարում Հ. Ավետիքյանի ստորագրությամբ տպված «Մեղքերը քավելու եւ սխալներն ուղղելու պատմական պահը» վերնագրով հոդվածում գրվել էր, որ Թուրքիայի ոչ մի ղեկավար երբեւիցե Հայաստան չի այցելել ո՛չ առաջին, ո՛չ խորհրդային եւ ո՛չ էլ երրորդ հանրապետության ժամանակ: Հենց երեկ, թուրքական օրվա մամուլն աչքի անցկացնելիս նկատեցինք մի վկայություն, որ 1935-ին վարչապետ Իսմեթ Ինյոնուն (հետագայումՙ նախագահ) արեւելյան նահանգներ շրջագայության ժամանակ իր պատվիրակության հետ մի քանի ժամով անցել է Խ. Հայաստանի սահմանը եւ նախաճաշելուց հետո վերադարձել Թուրքիա: Ահա՛ հետաքրքրական մի վկայություն, որին մեր պատմաբաններն արժե՛ որ անդրադառնան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4