ԹԲԻԼԻՍԻԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ
Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցը, որը հայտնի է GIPA (Georgian Institute of Public Affairs) անունով, հայտարարում է հայ ուսանողների ընդունելություն 3-5 տեղերի համար: Դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ բուհի ավարտական վկայական ցանկացած մասնագիտությամբ:
Ուսանողները կապահովվեն հարմարավետ կացարանով եւ կստանան բավարար կրթաթոշակ: Ուսուցումն անգլերենով է, ընդունելության քննությունը (կկայանա Երեւանում)` հարցազրույցով: Դիմորդները պետք է հանձնեն անգլերենի իմացության թեսթ:
Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցում այս տարի կընդունվեն 20 ուսանողներ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Կենտրոնական Ասիայի հանրապետություններից: Ուսման տեւողությունը Թբիլիսիում մեկ տարի է:
Դուք Թբիլիսիի լրագրողների կովկասյան դպրոցը կավարտեք անգլերենի գերազանց իմացությամբ եւ պրոֆեսիոնալ լրագրողների ունակություններով: Դիմումների ընդունման վերջին ժամկետը սեպտեմբերի 30-ն է:
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 65 53 21 կամ գրել tatarmen@yahoo.com, tatradio@mail.ru, ինչպես նաեւ այցելել www.gipa.ge: