«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2008-09-05 | #162, 2008-09-06 | #163, 2008-09-09


ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՌԱԿՏՈՒՄԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՆՔ Է ՍՏԱՆՈՒՄ

Երեկ Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները ստորագրել են մի փաստաթուղթ, որի համաձայն ռուսական զորքերը հետ են քաշվում, այսպես կոչված, անվտանգության գոտուց եւ այդ տեղը զբաղեցնում են ԵԱՀԿ-ի դիտորդական խմբերը: Ռուսական բանակը, սակայն մնում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքում, իսկ անկախություն ստացած այդ տարածքների կարգավիճակի հարցը քննարկվելու է Ժնեւում: Նիկոլա Սարկոզին հայտնել է նաեւ, որ Դմիտրի Մեդվեդեւին է փոխանցել Միխեիլ Սաակաշվիլու նամակն այն մասին, որ վերջինս պարտավորվում է ուժ չկիրառել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4