«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2008-09-05 | #162, 2008-09-06 | #163, 2008-09-09


ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Բիլբաոյում անցկացվող շախմատի մրցաշարը հատեց «հասարակածը»: Առաջին շրջանը Լեւոն Արոնյանն ավարտեց 3-րդ տեղովՙ 15 հնարավորից վաստակելով 6 միավոր: Հայ շախմատիստի մրցաշարային վիճակի բարելավումը պայմանավորված էր 4-րդ տուրում Վասիլի Իվանչուկի նկատմամբ տարած հաղթանակով: Դա Արոնյանի առաջին հաղթանակն էր: Իսկ առաջին շրջանի ավարտական տուրում հայ շախմատիստը 34-րդ քայլին հաշտություն կնքեց Թեյմուր Ռաջաբովի հետ:

Մրցաշարի առաջին շրջանում բոլորից հաջող խաղաց Վեսելին Թոփալովըՙ վաստակելով 9 միավոր: Վերջին 2 տուրերում նա վաստակեց 4 միավորՙ հաղթելով Անանդին եւ ոչ-ոքի խաղալով Իվանչուկի հետ: Բուլղարացի գրոսմայստերին մեկ միավոր է զիջում նորվեգացի Մագնուս Կառլսենը: Նա եւս ավարտական երկու պարտիաներում իր օգտին 4 միավոր գրանցեցՙ պարտության մատնելով Ռաջաբովին ու հաշտություն կնքելով Անանդի հետ: Ընդհանրապես 4-րդ տուրն ամենաարդյունավետն էր. երեք պարտիաներում էլ մրցակիցներից մեկն իր օգտին 3 միավոր գրանցեց: Իսկ ահա 5-րդ տուրի բոլոր մրցախաղերն ավարտվեցին ոչ-ոքի:

Աղյուսակը 4-ական միավորով եզրափակում են Անանդը, Իվանչուկն ու Ռաջաբովը: 6-րդ տուրում Արոնյանը սեւերով կխաղա Կառլսենի հետ: Իվանչուկի մրցակիցը կլինի Անանդը, իսկ Թոփալովն ուժերը կչափի Ռաջաբովի հետ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4