«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2008-09-05 | #162, 2008-09-06 | #163, 2008-09-09


ՈՒԹՆՅԱԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՐՑԱՎԵՃԸ

Շախմատի աշխարհի կանանց առաջնությունում չեմպիոնի տիտղոսի համար պայքարը շարունակում են ասպարեզում մնացած 8 ուժեղագույն շախմատիստուհիները, որոնց թվում է նաեւ Լիլիթ Մկրտչյանը: Նա քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեց` 1,5-0,5 հաշվով հաղթելով հնդիկ շախմատիստուհի Հարիկա Դրոնավալիին: Իսկ քառորդ եզրափակիչում Լիլիթին սպասում էր չին շախմատիստուհի Հոու Իֆանը: Մրցակիցների միջեւ կայացած առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: Այնպես որ վճռորոշ է լինելու 2-րդ պարտիան:

Այս փուլի չորս մրցախաղերից երկուսն արդյունավետ ելք ունեցան: Կրամլինգը հաղթեց Ստեֆանովային, Կոներուն առավելության հասավ Յանի նկատմամբ: Ոչ-ոքի ավարտվեց Կոստենյուկ-Ուշենինա մրցավեճը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4