«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2008-09-05 | #162, 2008-09-06 | #163, 2008-09-09


ՔԵՆՏԻԿՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ ՄՐՑԱԿԻՑ ՀԱԳԱՐ ՖԱՅՆԵՐԻՆ ԿՈՐԱԿԱԶՐԿԵ՞Ն

Բռնցքամարտի թեթեւքաշայինների աշխարհի WBA-ի եւ WIBF-ի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանի հաջորդ մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող մոսկվացի Անաստասիա Տոկտաուլովան է: Մրցապայքարը նախատեսված է անցկացնել 2008-ի դեկտեմբերին, Համբուրգում, որտեղ 1996-ից բնակություն է հաստատել Երեւանում ծնված Սյուզին ու նրա ընտանիքը:

Վերոնշյալ տեղեկությունը մեզ հեռախոսով փոխանցելուց բացի Քենտիկյանը հաղորդեց, որ օգոստոսի 29-ին Դյուսսելդորֆում կայացած խաղից հետո թելավիվցի Հագար Ֆայները հրաժարվել է խթանիչների ստուգումն անցնելՙ պատճառաբանելով, թե այտոսկրի կոտրվածքի պատճառով վատ է զգում եւ շտապ պիտի այցելի հիվանդանոց: Իսրայելական կողմը բացառել է նաեւ գերմանացի մասնագետների այն պնդումը, թե քննությունը կարելի է նաեւ հիվանդանոցում իրականացնել: «Ինձ համար կարեւորն իհարկե իմ հաղթանակն է, բայց շաբաթասկզբին մեր մարզակումբը խնդրով նորից է զբաղվելու», ծանուցեց Քենտիկյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4