Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի բնակչուհի, 38-ամյա Հերսիկ Պողոսյանը սեպտեմբերի 6-ի երեկոյան հենց իրենց այգում դարձել է հանկարծակի հայտնված արջի հարձակման թիրախ: Ինչպես Արմենպրեսի թղթակցին տեղեկացրեց Ծակքարի գյուղապետ Գվիդոն Ավետիսյանը, Հ. Պողոսյանի ճչոցի, իրենց շան հաչոցի վրա տնից դուրս են նետվել ազգականները, հարեւանները, որոնց ջանքերով էլ արջը թողել է վիրավորին եւ հեռացել: Տուժածին անմիջապես տեղափոխել են Մարտունու հիվանդանոց, որտեղ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխել են մայրաքաղաք` թեւի ջարդվածքով եւ պարանոցի ու կրծքավանդակի պատռվածքներով: Տուժածի կյանքին վտանգ չի սպառնում: