«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՄՈՏ

Լ. Տեր-Պետրոսյանի եւ Ա. Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը 2008-ի սեպտեմբերի 5-ին Երեւանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկումներ 2008-ի սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին եւ 16-ին զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու մասին, որոնք, ըստ առաջին իրազեկման, մեկնարկելու են Մատենադարանին հարող տարածքում, իսկ ըստ մնացած իրազեկումների` Մատենադարանին հարող տարածքում կամ Ազատության հրապարակում, եւ ավարտվելու են երթով: Ինչպես Արմենպրեսին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանից, արգելվել է 2008-ի սեպտեմբերի 12-ին Երեւան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում հանրահավաքի, այնուհետեւ երթի անցկացումը: Սեպտեմբերի 15-ին նախատեսվող հանրահավաքի անցկացումն ընդունվում է ի գիտություն, իսկ երթն արգելվում է: Քաղաքապետարանը կազմակերպիչների ներկայացուցչին որոշման մասին տեղեկացրել է սեպտեմբերի 8-ին: Միաժամանակ կազմակերպիչների ներկայացուցչին գրությամբ առաջարկվել է սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ին եւ 16-ին նախատեսված հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը եւ ժամին «Հրազդան» կամ «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4