«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2008-09-06 | #163, 2008-09-09 | #164, 2008-09-10


ԳՈՀԱՐ ԳԱԼԱՉՅԱՆ

Հայ մշակույթի երկնակամարում մարեց եւս մեկ լուսատու:

Կյանքից հեռացավ մեծանուն երգչուհի, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գոհար Համբարձումի Գալաչյանը: Օժտված հազվագյուտ, թավշյա մեցցո-սոպրանոյով, առինքնող, ազդեցիկ բեմական արտաքինով, բարձր պրոֆեսիոնալ հմտությամբ, նա առաջին իսկ քայլերից գրավեց իր ինքնուրույն եւ հաստատուն տեղը հայ վոկալ արվեստի աստղերի` Գոհար Գասպարյանի, Տաթեւիկ Սազանդարյանի, Զարուհի Դոլուխանյանի շարքում:

Իր երկարատեւ եւ հարուստ գործունեությամբ Գոհար Գալաչյանը խոր ակոս է գծել ազգային երաժշտական մշակույթի մեջ` կատարելով համաշխարհային, ռուս, ինչպես նաեւ ազգային օպերային երգացանկի լավագույն դերերգեր` Կարմեն, Ամներիս, Էբոլի, Լյուբաշա, Կոնչակովնա, Ալմաստ, Փառանձեմ:

Այսօր պրոֆեսոր Գոհար Գալաչյանի սաները երգում են մեր հանրապետության եւ աշխարհի ամենատարբեր բեմերում ու թատրոններում` իրենց գործով ու նվիրումով հավերժացնելով մեծանուն երգչուհու գործն ու անունը:

Գոհար Գալաչյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, ժամը 12-14-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Թաղումըՙ նույն օրը, Երեւանի քաղաքային պանթեոնում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4