Փարիզում սեպտեմբերի 10-12-ը կանցկացվի հայագետների միջազգային կոնգրես` «Ինքնությունը եւ հուշարձանների պահպանությունը կոնֆլիկտի գոտում» թեմայով: Կոնգրեսում զեկույցով հանդես կգա նաեւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: «Ադրբեջանցիները շատ հաճախ են հայտարարում, թե հայերը հուշարձաններ են ավերում: Պետք է ամբողջ աշխարհին ապացուցել, որ ոչ մի հուշարձան հայերը չեն ավերում, հակառակը` դրանք լավ պահպանում են: Իմ զեկույցով կոնգրեսի մասնակիցներին պետք է ապացուցեմ, որ հայկական հուշարձաններն են պարբերաբար ավերվել ադրբեջանցիների կողմից», «Արմենպրեսին» ասաց Հ. Պետրոսյանը: