Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 55-րդ կմ-ին սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել պատահար: Ինչպես «Արմենպրեսին» հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ԴՈՋ» մակնիշի 14 ՍՍ 272 պետհամարանիշով ավտոմեքենան եւ «Բելառուս» մակնիշի տրակտորը: «ԴՈՋ» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ, Թուրքիայի քաղաքացիներ` 1954 թ. ծնված Մուհագեն Սեթինը եւ 1979 թ. ծնված Աբբաս Սաինը տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել: Իսկ «Բելառուս» մակնիշի տրակտորի ուղեւոր, 1962 թ. ծնված Հարություն Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի հիվանդանոց: