Հայաստանի նախագահը հաջորդ շաբաթ կմեկնի Վրաստան` վերջին մի քանի տարվա կտրվածքով երկար չիրականացված պաշտոնական այցով: Ներկա դրությամբ դժվար է նախագահներ Սարգսյանի եւ Սաակաշվիլու հանդիպման ու մյուս հնարավոր հանդիպումների օրակարգի հարցերի մասին խոսել, բացի ընդհանրական ձեւակերպումներով մոտեցումներից, նշելով երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի բանաձեւումը:
Իսկ մինչ այդՙ արդեն այսօր Վրաստանում կլինի Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, վարչապետ Լադո Գուրգենիձեի, արտգործնախարար Էկա Տկեշելաշվիլու հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շրջանակում հաստատապես կողմերը կքննարկեն նախագահների հանդիպմանն առնչվող հարցեր:
Ա. Հ.