Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում լսվելու Է ԵԽԽՎ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հաշվետվությունը տարածաշրջան նրա այցի արդյունքների վերաբերյալ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան: Նա նշել Է, որ զեկույցի շուրջ քննարկումներ են կայանալու: