«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2008-09-10 | #165, 2008-09-11 | #166, 2008-09-12


ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Ըստ «Ասոշիեյթեդ պրես» գործակալության, Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման պայմաններում այլ երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կդադարի: Ըստ Բաբաջանի, պատմաբանների համապատասխան հանձնաժողովի եւ «մեր հարաբերությունների արագ բարելավման եւ առկա խնդիրների լուծման դեպքում, այլեւս կարիք չի լինի, որ երրորդ երկրները քննարկեն այս հարցը: Մենք կարող ենք հայտարարելՙ զբաղվեք ձեր գործով Հայաստանը եւ Թուրքիան արդեն իրար հետ լավ են»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4