Թուրքական «Աքշամին» հայտնի է դարձել, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների երկրորդ հանդիպումը ծրագրվում է անցկացնել Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հավաքների շրջանակում: Ըստ թերթի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` ՄԱԿ-ի հավաքներին չմասնակցելու պատճառով պետությունների ղեկավարների եռակողմ գագաթաժողով չի անցկացվելու: Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հանդիպումը կանցկացվի արտաքին գործերի նախարարների մակարդակով, հաղորդում է «Արմենպրեսը»: