«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը եւ Վիվասելը Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում անց են կացնում «Վերադարձի» դասական երաժշտության 2-րդ փառատոնը: Այն կոչ է եւ փորձ ուղղված աշխարհասփյուռ հայերին եւ հրավիրում է նրանց ուշադրությունը հայրենադարձության խնդրին, սեփական հողում արարելու եւ ստեղծագործելուՙ նպաստելով սերունդների երազանքի իրականացմանը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 15-ին եւ մինչեւ հոկտեմբերի 28-ը կլինեն եւս յոթ համերգներ, որոնցում հանդես կգան հայազգի ճանաչված ու սիրված երաժիշտներՙ Գերմանիայիցՙ Սերգեյ Խաչատրյան (ջութակ), Վլադիմիր Խաչատրյան (դիրիժոր), Իրինա Հովհաննիսյան (դաշնամուր), Լիանա Ալեքսանյան (սոպրանո), Միքայել Բալյան (դաշնամուր), Ֆրանսիայիցՙ Վարդան Մամիկոնյան (դաշնամուր), ԱՄՆ-իցՙ Սուրեն Բագրատունի (թավջութակ), նաեւ Սթիվեն Պրուտսմանը (դաշնամուր), իհարկե Հայաստանի պետական կամերային նվագախումբըՙ գեղղեկ. եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ: Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի տիկնոջՙ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Մ. Մ.