Եվրոմիությունը նախագահող Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար Ժան Պիեռ Ժուեն հայտարարել է, որ Եվրոմիությունը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նորմալացում է ակնկալում: «Մենք հարաբերությունների նորմալացում ենք ակնկալում», երկուշաբթի օրը Բրյուսելում ասել է նա լրագրողներին, որտեղ ընթանում է Եվրոմիության «եռյակ»-Թուրքիա նիստը: Ժուեն որպես «պատմական ժեստ» է գնահատել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ժամանումը Երեւան: «Դա խորհրդանշական ժեստից ավելի է, դա պատմական ժեստ է», ասել է նա: