Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այսօր դարձյալ հետաձգել է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործի քննությունը: Ըստ «Արմենպրեսի», Գ. Ջհանգիրյանը գործը քննող դատավոր Ժորա Վարդանյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել: Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 18-ին: Հիշեցնենք, որ Գ. Ջհանգիրյանը ձերբակալվել է այս տարվա փետրվարի 23-ին եւ մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցիչ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների նկատմամբ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ: