«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2008-09-16 | #169, 2008-09-17 | #170, 2008-09-18


ԱԼԻ ԲԱԲԱՋԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀԱՐՑԸ

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու համար Նյու Յորք մեկնեց Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Այդ աշխատանքների շրջանակներում նա երկկողմ հանդիպումներ կունենա պաշտոնակիցների հետ` քննարկելու Վրաստանի, Իրաքի, Աֆղանստանի, Իրանի եւ Բալկանների քաղաքական զարգացումները: Բաբաջանի առաջնահերթ խնդիրը, սակայն, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Թուրքիայի ժամանակավոր անդամակցությունն ապահովելու լոբբիստական գործունեության ծավալումն է, ինչպես նաեւ Հայաստանի հետ Թուրքիայի մերձեցման գործընթացի «ընդառաջ նոր քայլերով» ակտիվացումը:

Ըստ երեւույթին «ընդառաջ նոր քայլերի» հարցը քննարկման կդրվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների Նյու Յորքում նախատեսվող առաջիկա հանդիպմանը, որի շուրջ կողմերը եկել էին համաձայնության: Ըստ Նյու Յորքի «turkishny.com» կայքէջի, հանդիպման օրակարգում կլինեն Հայաստան-Թուրքիա մերձեցման ու «հայկական օկուպացիայի» տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի խնդիրները: Թուրքական մամուլի ենթադրությամբ, Բաբաջանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կքննարկի նաեւ 1915-ի իրադարձությունների ուսումնասիրման նպատակով վարչապետ Էրդողանի առաջարկած «պատմաբանների համատեղ հանձնաժողովին» առնչվող խնդիրներ, այդ թվում նաեւ դիվանագիտական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված համատեղ հանձնաժողովներ ստեղծելու առաջարկները:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4