Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել Է, որ Անդրկովկասի այն հիմնախնդիրները լուծելու համար, որոնք ծագել են Հարավային Օսիայի դեմ Վրաստանի ագրեսիայից հետո, ՆԱՏՕ-ի միջամտություն չի պահանջվում: «Կովկասյան տարածաշրջանի պետությունները, միմյանց հետ գործակցելով, իրենք կարող են լուծել հիմնախնդիրները, եւ դրա համար ՆԱՏՕ-ի եւ ուրիշների միջամտություն չի պահանջվում», ասել է Ահմադինեժադը Թեհրանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպմանը: Իսլամական Հանրապետության նախագահը նշել Է, թե «փորձը ցույց Է տվել, որ նման միջամտությունը միայն բարդացնում Է Անդրկովկասի իրադրությունը», հաղորդում է «Արմենպրեսը»: