«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ՀԱՐԱՎՕՍԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՐԵԼ Է 680 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՎՆԱՍ

Ըստ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, այդ օրերին նվազեցին ներկրումները, արտահանումները, երկիրը կրեց լուրջ տնտեսական վնասներ: Տրանսպորտի եւ էներգետիկ դիվերսիֆիկացիայի խնդիրները պետության անվտանգության համար ունեն ռազմավարական նշանակություն: Իրանի հետ երկաթգծի կառուցումը, ըստ նրա, տրանսպորտային դիվերսիֆիկացիային ուղղված քայլ է: Ա. Բաղդասարյանը գոհունակություն հայտնեց հարեւան Իրանի կեցվածքի առնչությամբ. պատերազմական իրադարձությունների հետեւանքով Վրաստանի տարածքում կուտակված բեռներից կարեւորագույն նշանակություն ունեցող վառելիքի ու հացահատիկի պաշարները Հայաստան եկան Իրանի տարածքով: Ներկայումս աշխատանքներ են տարվում Հայաստան-Իրան-Ռուսաստան եռակողմ համագործակցությամբ երկաթուղու կառուցման շուրջը: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ֆինանսավորման ծավալը, որտեղ նաեւ կա ռուսական կողմի հետաքրքրությունը, մոտ 1-1,5 միլիարդ դոլար է, ներկայումս ուսումնասիրվում է նախագծի կյանքի կոչման հնարավորության հարցը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4