Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանի կողմից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը նախադեպ չի ստեղծում Լեռնային Ղարաբաղի եւ Մերձդնեստրի համար: «Ռուսաստանն ակտիվորեն աջակցելու Է ԱՊՀ-ի տարածքի բոլոր հակամարտությունների խաղաղ լուծմանը միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների, ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների հարգման հիման վրաՙ նպատակ ունենալով հակամարտության մեջ ներքաշված կողմերի միջեւ համաձայնության ձեռքբերումը: Պատասխանատու կերպով իրականացնելու ենք մեր միջնորդական առաքելությունը, դա լիովին վերաբերում է Մերձդնեստրին եւ Լեռնային Ղարաբաղին: Ամենուրեք կան իրենց յուրահատկությունները, միջնորդության իրենց ձեւաչափերն ու մեխանիզմները: Բայց հարավօսական ճգնաժամը նրանց համար ոչ մի նախադեպ չի ստեղծում», ասել է Լավրովըՙ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում: