«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


«ԹՈՒՐՔԻԱՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրասիայի գործերով տեղակալի օգնական Մեթյու Բրայզան բարձր է գնահատում Կովկասի խաղաղության, կայունության եւ անվտանգության վերաբերյալ Թուրքիայի առաջարկությունը: Բրայզայի խոսքովՙ «Թուրքիայի կողմից այդ պլատֆորմում ընդգրկված մի շարք պետություններ հարց են տալիս, թե ինչո՞ւ Ռուսաստանի կողքին դրանում ներգրավված չեն Եվրոմիությունը եւ ԱՄՆ-ը»: «Օրինակ, Վրաստանը հրաժարվում Է մասնակցել որեւԷ կազմակերպության, որն ստեղծվում Է Ռուսաստանի մասնակցությամբ», ասել Է ամերիկացի դիվանագետը: «Թուրքիան ավելի շատ տեղեկատվություն ունի ղարաբաղյան հակամարտության կողմերի վերաբերյալ», ընդգծել Է նա, հավելելով, որ «ղարաբաղյան հարցի լուծման բանակցային գործընթացին Անկարայի մասնակցությունը կարող Է դրական նշանակություն ունենալ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4