«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՅԱՏՅԱՑԸ ՀԱՅ Է

Ըստ թուրքական «Զաման» օրաթերթի, Թուրքիայի բանվորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որը հայտնի դարձավ Ցեղասպանությունը ժխտելու իր հայտարարություններով, ինչի պատճառով նույնիսկ կանգնեց շվեյցարական դատարանի առաջ, ազգությամբ հայ է: Թերթը պնդում է, որ նա ծագումով Երզնկայի Ակն Ապուչեղ գյուղից է, որտեղ նրա պապի հայրը եղել է Ստեփան Պերինչօղլին կամ Պերինչօղլյանը, իսկ վերջինիս որդին, դեռ 19-րդ դարի երկրորդ կեսին, առերես իսլամ էր ընդունել, որպեսզի իր համայնքի ղեկավար քարտուղարի պաշտոնը ստանձնի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4