Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները եւ մելիքական տները 17-19-րդ դարերում» չափազանց հետաքրքրական աշխատության մասին Գեւորգ Յազըճյանի հրապարակումը, Երուսաղեմում հայ եկեղեցու խնդիրների վերաբերյալ հարցազրույց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների տնօրեն Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հետ: 1991 թվականին Սուրբ Էջմիածնում հայոց երջանկահիշատակ զույգ կաթողիկոսներ Վազգեն Ա-ի եւ Մեծի տանն Կիլիկիո Գարեգին կաթողիկոսի միջեւ կայացած բացառիկ զրույցից մի հատված է ներկայացնում Հովհաննես Պապիկյանը` «Երկու աթոռների ոսկեկամար կապը» հրապարակման մեջ: Սառա Պետրոսյանի հրապարակումից կտեղեկանաք «ալիմենտ» հասկացության հետ կապված բոլոր օրենսդրական նրբություններին, Խաչատուր Դադայանը ներկայացնում է ռուսաստանյան արդի բիզնեսի հերթական նշանավոր հային: Այլ հետաքրքրական նյութեր եւս կգտնեք մեր հավելվածում:
Մ. Խ.