«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2008-09-17 | #170, 2008-09-18 | #171, 2008-09-19


ՏԵՐ-ՍԱՀԱԿՅԱՆՆ ՈՒ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Չեռնոգորիայի Հերցեգ Նովի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի երիտասարդական առաջնությունն աստիճանաբար արագություն է վերցնում: Կայացած երեք տուրից հետո արդեն ի հայտ են եկել առաջատարները, որոնց թվում են նաեւ հայ շախմատիստները: Նրանցից բոլորից հաջող են հանդես գալիս Սամվել Տեր-Սահակյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք շահել են բոլոր երեք պարտիաներն էլ: 3-րդ տուրում նրանք առավելության հասան համապատասխանաբար Նորբերտ Լորանդի ու Օսկար Վիզորեկի նկատմամբ: Սամվելը մինչեւ 16 տարեկանների մրցաշարի առաջատարն է: Նրա հետ մեկտեղ 3 միավոր ունեն եւս չորս շախմատիստներՙ Մարչել Կանարեկը, Ալվար Ալոնսոն, Նիլս Գրանդելիուսը եւ Գեորգիոս Կետզետիսը: Կարեն Գրիգորյանը առաջատարի դերը կիսում է մինչեւ 14 տարեկանների մրցաշարում:

Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում Հովիկ Հայրապետյանը 2,5 միավորով 7-րդ տեղում է: Այստեղ 3-ական միավորով առաջատարներն են Դարիուշ Սվիրշը, Յան Կրեյցին, Թեոդոր Անտոնը, Ադրիան Պանոցկին: 2,5-ական միավոր են վաստակել նաեւ Հայկ Վարդանյանը, Մանուել Պետրոսյանը եւ Վարդուհի Քալաշյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4