Սեպտեմբերի 20-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր տաճարում կմատուցվի պատարագ` երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի ծննդյան 100-ամյակի առիթով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր աթոռի մամլո դիվանից, օրվա պատարագիչն է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Պատարագի արարողությունից հետո հոգելույս Վազգեն Ա Վեհափառի շիրիմի մոտ կկատարվի հոգեհանգիստ: