«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2008-09-18 | #171, 2008-09-19 | #172, 2008-09-20


ՊԱՐԳԵՎՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ հայազգի մեծանուն բեւեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Նիկոլայի Չիլինգարովին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին: Մեկ այլ հրամանագրով, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Կոլյայի Ծառուկյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Նախագահը Հանրապետության վաստակավոր լրագրողի պատվավոր կոչում է շնորհել մեր թերթի նախկին լրագրող, «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ռաֆիկ Սիրեկանի Հովհաննիսյանին: Շնորհավորում ենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4