Ժամանակակից եւ զինվորական պատմության իտալացի մասնագետ, լրագրող եւ վիպասան Ալբերտո Ռոսելիի «Հայկական Ողջակիզումը» գիրքը արժանացել է «Արշե» մրցանակին` մշակութային բարձր արժեքի եւ պատմողական-հաղորդակցական ոճի ուժգնության համար, տեղեկացնում է Կանադայում լույս տեսնող «Ապագայ» ազգային, մշակութային եւ հասարակական շաբաթաթերթի սեպտեմբերի 1-ի համարը:
Մրցանակը վայելում է Իտալիայի Հանրապետության նախագահի եւ խորհրդարանի զորակցությունը, ինչպես նաեւ Իտալիայի արտգործնախարարության, մշակույթի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, եվրոպական խորհրդարանի իտալական գրասենյակի, Եվրոխորհրդում Իտալիայի պատվիրակության քաղաքական հովանավորությունը: Մրցանակի շնորհման արարողությունը, ըստ տեղեկատվության, տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ին, Վինիա դի Վալլեյի «Մուզեո սթորիքոդել այերոնոթիքա միլիթարի» շենքի դահլիճում:
Ռոսելլին հեղինակ է նաեւ այլ գրքերի, որոնց թվում են «Մահիկի անկումը: Օսմանյան կայսրությունը Համաշխարհային Ա պատերազմի ընթացքում», «Թուրքիայի եւ Եվրոպայի մասին», եւ «Հյուսիսային Ամերիկայի մեջ անգլո-ֆրանսիական պայքարը 1756-1763 թվերին» հատորները:
Հ. Ծ.