Մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում փորձագիտական աշխատանքներին ԱՄՆ-ից փորձագետ ներգրավելու ուղղությամբ քննարկումներ են ընթանում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը : «Քննարկումներ ենք անցկացնում հանձնաժողովի նախագահի եւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ եւ հույս ունենք, որ առաջիկայում որոշակի արդյունքների կհասնենք», ասաց նա: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղեկացմամբ` ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ շուտով Հայաստան կժամանի Նյու Ջերսիի դատախազությունում աշխատած մասնագետ, որը կծանոթանա գործընթացին եւ հայ գործընկերներին խորհուրդներ կտա, հաղորդում է «Արմենպրեսը»: