«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2008-09-19 | #172, 2008-09-20 | #173, 2008-09-23


ՕԲԱՄԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՄՆ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 17-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահության թեկնածու, սենատոր Բարաք Օբաման շնորհավորել է ԱՄՆ հայ համայնքին Հայաստանի Հանրապետության անկախության 17-ամյակի առթիվ: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: «Հայ-ամերիկյան հարաբերություններն անհրաժեշտ են մեր երկրների անվտանգության եւ Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար», ուղերձում նշել է ամերիկացի սենատորը: Նա նաեւ ընդգծել է, որ հայ ժողովրդի եռանդը եւ տաղանդները վիթխարի օգուտ են բերել Ամերիկային: «Հսկայական է ամերիկահայերի նպաստը ամերիկյան կյանքում` մեր արվեստում եւ գիտությունում, բիզնեսում եւ քաղաքականությունում», ասել է Օբաման:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4