«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2008-09-19 | #172, 2008-09-20 | #173, 2008-09-23


ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀԱՆՁՆԵՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐԸ

Նախագահի նստավայրից հաղորդում են, որ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը: Շնորհավորելով դիվանագետին, նախագահն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը: Նա երախտագիտություն է հայտնել ամերիկյան կառավարությանն` անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերած հետեւողական օժանդակության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ Միացյալ Նահանգների` որպես համանախագահ երկրներից մեկի, դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նորանշանակ դեսպանը հանրապետության նախագահին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` Հայաստանի անկախության տոնի առթիվ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան տնտեսական գործակցության խնդիրներին, նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ տիկին դեսպանն իր գործունեության ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի իշխանություններից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4