Սեպտեմբերի 27-ին Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի կունենա էկումենիկ աղոթքի արարողություն` Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարք Նորին ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի բարձր նախագահությամբ: Ինչպես հաղորդել են Մայր աթոռի մամլո դիվանից, էկումենիկ արարողությանը կմասնակցեն ավելի քան 25 ներկայացուցիչներ Արեւելյան ուղղափառ, Օրթոդոքս, Կաթոլիկ, Անգլիկան եւ այլ քրիստոնեական եկեղեցիներից ու հարանվանություններից, էկումենիկ եւ միջկրոնական կազմակերպություններից, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներ եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: